Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Միջուկային բժշկության ծրագիր

Միջուկային բժշկության ծրագիր

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պետք է ավելի առողջ լինի առավել մրցունակ դառնալու համար: Աշխատողների և մասնագետների առողջությունը և լավ ֆիզիկական վիճակը նպաստում են արտադրողականության բարձրացմանը: Միևնույն ժամանակ առողջապահությունն ինքնին տնտեսական գործունեություն է, որը հնարավորություն ունի դառնալ Հայաստանի մրցունակության կարևոր բաղադրիչներից մեկը: Մինչդեռ Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներն ուղղված են առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարելավմանը, Միջուկային բշժկության ծրագրի նման նախաձեռնությունը նպատակ ունի հիմք դնել երկրորդային և երրորդային մակարդակի առողջապահությանը` տեղական հիվանդանոցների թիրախ ենթաոլորտները մրցունակ դարձնելով տարածաշրջանում:

 

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Քաղցկեղը և սրտային հիվանդությունները երրորդային մակարդակի բժշկության միջամտության երկու հիմնական թիրախներն են: Այս հիվանդությունները Հայաստանում և տարածաշրջանում առողջությանը սպառնացող այն երկու հիմնական վտանգներն են, որոնք դարձնում են դրանց կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր` ազգային նպատակ: Դրանց լայն տարածումը տնտեսապես հիմնավորում է սրտաբանության և ուռուցքաբանության ենթաոլորտներում պետական-մասնավոր հատվածների համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հաստատում է Հայաստանում միջուկային բժշկության խթանման կարևորությունը:

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

 

Միջուկային բժշկության ծրագիրը նախատեսում է Երևանում հիմնել կառույց, որը կարտադրի ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր: Միևնույն ժամանակ այն կհզորացնի կլինիկաների կարողությունը` այդ բնագավառներում բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով: Օգտագործելով պետական-մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքը` 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօժանդակի բուժական ենթակառուցվածքներում պետական ներդրումներին, ինչպես նաև միջուկային բժշկութան համար պահանջվող արտադրական կառույցներին` զուգահեռաբար ներգրավելով մասնավոր ներդրումներ հարակից բուժծառայությունների մատուցման համար:

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ


Այս նախաձեռնության հիմնաքարը իզոտոպերի արտադրության նորագույն տեխնոլոգիաների` 30 մեգաէլեկրավոլտ ցիկլոտրոնի ձեռքբերումն է: Մասնիկների այս արագացուցիչը տեղակայվելու է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Ֆիզիկայի ինստիտուտը գրավել է տարրական մասնիկների ֆիզիկայի կենտրոնի առաջատարի դերը և ունի ծրագրի համար անհրաժեշտ փորձառություն և ենթակառուցվածքներ: Այն նաև ունի հնարավորություն ընդլայնել ցիկլոտրոնի` որպես փորձարարական ֆիզիկայի գործիքի գիտական ներուժը:

 

ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

Ծրագրով նախատեսվում է համագործակցել եվրոպական և ամերիկյան բժշկական խմբերի հետ` Հայաստանում կլինիկաներ հիմնելու նպատակով, որոնք և կդառնան Ֆիզիկայի ինստիտուտի` իզոտոպերի արտադրության կենտրոնի առաջին պատվիրատուն: Այս գործընկերները կարևոր դերակատարություն կունենան ծրագիրը ֆինանսապես կայուն և կենսունակ դարձնելու առումով: Կարևոր է նաև, որ նրանք կդառնան գիտելիքների, փորձի և հմտության փոխանցման միջնորդներ, ինչպես նաև կմասնակցեն տեղական բժիշկ-մասնագետների վերապատրաստման գործընթացում` ուղղված ուռուցքաբանության և սրտաբանության միջազգային մակարդակի ծառայությունների մատուցմանը:

 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Այս նախաձեռնության նպատակն է Հայաստանը դարձնել միջուկային բժշկության տարածաշրջանային գերազանցության կենտրոն: Հիմնելով իզոտոպերի արտադրությանը և օգտագործելով համաշխարհային բժշկության փորձը և հմտությունները` Հայաստանը հնարավորություն կունենա գրավել հարևան երկրների շուկաների չզբաղեցված հատվածը` ի շնորհիվ բուժծառայությունների արտահանմանը և տարածաշրջանում մրցելուն:

 

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Միջուկային բժշկության ծրագիրը կխթանի ուռուցքաբանության և սրտաբանության արժեշղթան` ստեղծելով ներդրումներ կատարելու համար առավել լայն դաշտ: Մասնագիտացված կլինիկաները, վիրաբուժական ծառայությունները, տեստավորման և սարքավորումների տրամադրումը, ինչպես նաև արտերկրից հիվանդներին ընդունելու ծառայությունները կդառնան առավել կենսունակ` հիմնվելով այս նոր ենթակառուցվածքի առկայության վրա: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կաջակցի ներդրումային հնարավորություններին` խթանելով կայուն, ներգործունակ զարգացման գործընթացը:

Սկզբնաղբյուր. http://www.cf.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ